Ապրիլի 4-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) նախագահ Սուեր Բելասսենին: Հանդիպման ընթացքում Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում տիրող վիճակը: "Անդրադարձ է կատարվել նաեւ դատական համակարգի լիակատար կախվածությունն և քաղբանտարկյալների առկայության փաստը: Առաջին նախագահը շեշտել է նաև, որ եթե առաջիկայում տեղի ունենալիք ՄԻՄՖ կոնգրեսը սկզբունքային դիրքորոշում չարտահայտի այս հարցերի վերաբերյալ, ապա դա մի կողմից խոր հիասթափություն կպատճառի հասարակությանը, մյուս կողմից նվեր կհանդիսանա Հայաստանի բռնապետական իշխանությանը` նրանց խրախուսելով էլ ավելի խստացնել քաղաքական ճնշումներն ու հալածանքները",- ասվում է Հայ ազգային կոնգրեսի հայտարարության մեջ: