Ֆաշիզմի դեմ հաղթանակի 65-ամյակի տոնակատարության օրերին հայկական Թթու ջուր գյուղում, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանակից նախկին Կրասնոսելսկի շրջանում, կկանգնեցվի Հայրենական մեծ պատերազմում զոհված 76 համագյուղացիների հիշատակի հուշարձան, հաղորդում է Հայաստանում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչության մամլո ծառայությունը:
Ապրիլի 3-ին Նիժնի Նովգորոդից բերել են 3-մետրանոց զինվորի քանդակը` հայրենիքի պաշտպանների հիշատակի անմար կրակը վառած, գլուխը խոնարհած և ձեռքին ինքնաձիգ կին-մոր հարթաքանդակով: Այս հուշարձանը Նիժնի Նովգորոդի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Շահնազարյանի նվերն է իր համագյուղացիներին:
“Այն օրը, երբ հուշարձանը կկանգնեցվի, ես կասեմ, որ մեր գյուղն իր պարտքը կատարել է զոհվածների հիշատակի հանդեպ: Մեր համագյուղացիների հետ միասին ողջ Հայաստանը կհավաստի համընդհանուր հաղթանակին մեր հավատարմության մասին”, - ասել է Հայրենական մեծ պատերազմի վետերան, 46-րդ առանձին մոտոհրաձգային դիվիզիայի ավագ, 85-ամյա Ռադիկ Մարտիրոսյանը: