6 ապրիլի 2010 - 22:15 AMT
ՀԱկ-ը հայց է ներկայացրել դատարան “ՀայՌուսգազարդի” դեմ

Հայաստանի Վարչական դատարանում հայց է ներկայացվել “ՀայՌուսգազրադի” դեմ` գազի սակագների բարձրացման կապակցությամբ, որի տակ ստորագրվել է 7200 բաժանորդ, այսինքն` մոտավորապես 30 000 մարդ: Այդ մասին Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա, Կոնգրեսը բավական երկար է ուսումնասիրել գազի սակագնի բարձրացման սկզբունքը եւ հիմք չի գտել դրա համար:

“Իշխանությունները շարունակում են պատերազմը սեփական ժողովչդի դեմ, որը սկսվել է դեռեւս 2008թ. նախագահական ընտրություններից հետո”,-ասել է Խաչատրյանը: Ընդ որում, նա անգրագետ է համարել գազի գնի թանկացման մասին որոշումը: Ըստ նրա, գազի սակագինը սովորական սպառողի համար շատ ավելի զգալի է բարձրացել, քան խոշոր սպառողի համար: Խաչատրյանը քննադատել է նաեւ այն քաղաքական գործիչների գործունեությունը, որոնք չեն կարողացել նորմալ հիմնավորում տալ գազի սակագնի բարձրացմանը: