7 ապրիլի 2010 - 11:02 AMT
ՀԿԵՈւ-ն ձեռնամուխ է եղել Երևանի երկաթուղային կայարանի վերանորոգմանը

Երևան քաղաքի երկաթուղային կայարանում սկսվել են վերանորոգման աշխատանքներ, որոնց շրջանանկներում վերականգնվելու է կայարանի շենքի ինտերիերը և փոխվելու են տարբեր հաղորդակցությունները, հաղորդում է “ՀԿԵՈւ” ՓԲԸ-ի մամլո ծառայությունը:

2010-ին 2009-ի համեմատ ուղևորների քանակի ավելացման հետ կապված նախատեսված է կայարանի սպասասրահները 53 տոկոսով բաժանել միջազգային եւ միջքաղաքային բաժինների, ինչպես նաև տեղադրել լրացուցիչ դրամարկղեր: Դա թույլ կտա խուսափել երկար հերթերից և ավելի հարմարավետ պայմաններ կստեղծի հաղորդակցության տարբեր տեսակների համար տոմսեր ձեռք բերելիս:

Կայարանի շենքում կառուցվելու են հյուրանոցային համարներ ինչպես երկաթուղու աշխատակիցների, այնպես էլ միջազգային հաղորդակցության ուղևորների համար: Վերանորոգվելու է նաև երկաթուղային հարթակը: