Դուբայում շարունակվում է շախմատի բաց մրցաշարը, որին մասնակցում են 150 շախմատիստներ 32 երկրներից:
Ապրիլի 6-ին տեղի ունեցավ 2-րդ տուրը: 5 հայ շախմատիստներից 4-ը հաղթել են, իսկ պարտվել է միայն Տիգրան Պետրոսյանը, որը առաջին տուրից հետո առաջնորդում էր մրցաշարը: Գեւորգ Հարությունյանը հաղթել է ադրբեջանցի շախմատիստ Շաբանով Նուրլան Մամադ Օղլուին 1:0 հաշվով:
2-րդ տուրից հետո հայ շախմատիստներից ամենաբարձր տեղը գրավում է Հրանտ Մելքումյանը, նա 2 միավորով 11-րդ տեղում է:
2-րդ տուրում հայ շախմատիստների մասնակցությամբ պարտիաներն ավարտվել են հետեւյալ կերպ`
Գեւորգ Հարությունյան-Շաբանով Նուրլան Մամադ Օղլու (Ադրբեջան)` 1:0 Հրանտ Մելքումյան-Վլադիմիր Գրաբինսկի (Ուկրաինա) 1:0 Տիգրան Քոթանջյան-Ֆարհադ Մոհամմադ (Հորդանան) 1:0 Գաբրիել Սարգսյան-Ամնա Նոուման (ՄԱԷ) 1:0 Տիգրան Պետրոսյան-Շարաֆ Մոհսեն (Իրան) 0:1: