Ապրիլի 7-ին Երասխավանի մոտ` Հայաստանի և Ադրբեջանի սահմանում, ադրբեջանական կողմին է հանձնվել ռազմագերի Ռաֆիկ Հասանովը, որը 2008-ի հոկտեմբերի 8-ին անցել էր հայկական կողմ: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը Երասխավանից, Գասանովը պատմել է, որ հայկական կողմ է անցել ադրբեջանական բանակում տիրող անտանելի պայմանների պատճառով: Ռազմագերու հանձնումը տեղի է ունեցել Կարմիր խաչի Միջազգային կոմիտեի աջակցությամբ: