7 ապրիլի 2010 - 13:56 AMT
Աբդու Դիուֆ. Հայաստանը ՖՄԿ-ում լիովին կատարում է իր պարտականությունները

Ի տարբերություն այլ երկրների, որոնք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը նշում են մարտի 20-ին, Հայաստանը ֆրանկոֆոնիային էր նվիրել մի ամբողջ ամիս: Այդ մասին ապրիլի 7-ին Երևանում մամլո ասուլիսի ժամանակ ասել է ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆը:

Հույս հայտնելով, որ ՖԿՄ ուրիշ անդամներ կհետևեն Հայաստանի օրինակին, հայտնեց ևս մեկ անգամ Հայաստան այցելելու իր մտադրության մասին, այս անգամ` մասնավոր այցով և կնոջ հետ: “Իմ պաշտոնական այցի ընթացքում ես հասցրել եմ ճանաչել հայկական ոգին և սիրել այս երկիրը”,- ասել է Աբդու Դիուֆը: