7 ապրիլի 2010 - 17:21 AMT
Հայաստանը "Կեղծ դեղերի շրջանառության մասին հատուկ կոնվենցիա" կստորագրի

Ապրիլի 13-ին Բազել քաղաքում Հայաստանը "Կեղծ դեղերի շրջանառության մասին հատուկ կոնվենցիա" կստորագրի:

Այդ մասին ապրիլի 7-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց դեղամիջոցների որակի հսկողության ազգային լաբորատորիայի ղեկավար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը:

Նա ընդգծեց նաև, որ շուտով Հայաստանի խորհրդարանը կքննարկի "Դեղերի մասին" նոր օրինագիծը, որը շատ ավելի կբարձրացնի դեղերի ներկրման և արտահանման անվտանգության ապահովման մակարդակը: