7 ապրիլի 2010 - 19:18 AMT
Մալթայի հայ համայնքը մտադիր է եկեղեցի եւ կիրակնօրյա դպրոց կառուցել

Ապրիլի 7-ին կայացած ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Մալթայի հայ համայնքի ղեկավար Վերա Բոյաջյանի հանդիպման ընթացքում քննարկվել են Մալթայում հայ համայնքի հովանու ներքո կրթական, մշակութային, երիտասարդական և այլ կառույցներ ստեղծելու հարցերը:

Հակոբյանը Բոյաջյանին խորհուրդ է տվել ստեղծել երիտասարդական և կանանց խորհուրդներ, կրթամշակութային հաստատություններ` միաժամանակ կարևորելով դրանց և Հայրենիքում գործող նմանատիպ կառույցների միջև սերտ կապեր հաստատելու և համագործակցելու փաստը:

Բոյաջյանը Հակոբյանին տեղեկացրել է Մալթայում հայկական եկեղեցի կառուցելու և կիրակնօրյա դպրոց բացելու ծրագրերի մասին:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ սփյուռքի նախարարաության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժինը, քննարկվել են նաեւ Մալթայի հայ մասնագետների եւ ընդհանրապես համայնքի մասնակցությունը համահայկական համաժողովներին ու “Հայրենադրաձոություն” ծրագրին։