
Ապրիլի 7-ին կայացել են 2010-ի Հայաստանի Գավաթի ¼ եզրափակչի վերջին 2 խաղերը: Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում “Բանանցն” ընդունել է “Շիրակին”: Խաղն ավարտվել է երևանայն ակումբի հաղթանակով 3:0 հաշվով: “Բանանցի” կազմում երկու գոլի հեղինակ դարձավ Սամվել Մելքոնյանը, 3-րդ գոլի հեղինակը` Դենիրա Օրտեգան:
Առաջին խաղում “Բանանցը” պարտության մատնեց “Շիրակին” 1:0 հաշվով և կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց, որտեղ խաղալու է “Միկայի” հետ, որն այդ օրը 1:0 հաշվով պարտության էր մատնել “Կիլիկիային”: Գոլի հեղինակը Բոտի Դեմելն էր: Այս թիմերի միջև առաջին խաղը նույնպես ավարտվել էր “Միկայի” հաղթանակով 3:0 հաշվով:
Կիսաեզրափակչի երկրորդ զույգն են “Փյունիկը” և “Բանանցը”, որոնք համապատասխանաբար հաղթել են “Իմպուլսին” և “Գանձասարին”: Կիսաեզրափակչի խաղերը կայանալու են ապրիլի 13-14-ին և 20-21-ին: