Հայաստանի կառավարությունն ապրիլի 8-ի իր նիստում հաստատել է թեթև արդյունաբերության զարգացման ուղղված միջոցառումների ժամանակացույցը: Ինչպես նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, միջոցառումների ժամանակացույցը թույլ կտա 2 տարում ի հայտ բերել առկա խնդիրները եւ վերլուծել դրանց պատճառները, արդյնքները հիմք կծառայեն առավել երկարաժամկետ ծրագրերի համար` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանի մրցունակությունը միջազգային շուկաներում:
Բացի այդ, ըստ նախարարի, ոլորտի զարգացման շրջանակներում նախատեսվում է հարկային բեռի թեթևացում և հագուստի ու կաշվե իրերի դիզայներների ինստիտուտի ստեղծում: