Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ինովացիոն համագործակցության ռուս-հայկական կենտրոն բացելու մասին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Ռուսաստանի Դաշնության անկախ պետությունների համագործակցության և արտասահմանում բնակվող հայրենակիցների և միջազգային հումանիտար համագործակցության դաշնային գործակալության միջև կնքվելիք հուշագրին:
Ինչպես ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, հուշագրի ստորագրման հիմքում ընկած է “Ռուսհամագործակցության” բազայի վրա առաջին հայ-ռուսական ինովացիոն կենտրոնի ստեղծման գաղափարը: Ըստ նրա, կենտրոնի աշխատանքներում կներգրավվեն առաջատար մասնագետներ ինչպես ռուսական, մասնավորապես Կուրչատովի անվան ինստիտուտի և նորաստեղծ ինովացիոն “Ռոսվենչուր” կենտրոնի, այնպես էլ հայկական կողմից (ՀՀ ԳԱԱ):