9 ապրիլի 2010 - 16:39 AMT
ԱՄՀ-ն դրական է գնահատում Հայաստանի կառավարության հակաճգնաժամային քաղաքականությունը

Հայաստանի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումներն արդյունավետ էին, Երևանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան: “Ես վստահ եմ, որ եթե կառավարությունն այդ միջոցառումները չիրականացներ, ապա երկրի տնտեսական վիճակը ավելի վատ կլիներ”, - վստահեցրել է նա:

ԱՄՀ ներկայացուցչի խոսքերի համաձայն, սահմանափակ ֆինանսական միջոցների պայմաններում Հայաստանի կառավարությանը հաջողվել է ապահովել տնտեսության մեջ ներդրումներ, դրանով իսկ մեղմացնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական ազդեցությունը:

Այս համատեքստում նա առանձնացրել է կառավարության հակաճգնաժամային քաղաքականության երեք կարևորագույն տարր, որոնք առանձնահատուկ հաջողությամբ են իրականացվել. կապիտալ ծախսերի ավելացումը, նպաստների բարձրացումը և բանկային վարկերի տոկոսադրույքների նվազումը: