9 ապրիլի 2010 - 20:19 AMT
Մելինե Դալուզյանը Եվրոպայի ծանրամարտի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ

Ապրիլի 9-ին Մինսկում (Բելառուսիա) Եվրոպայի ծանրամարտի առաջնության ժամանակ իր ելույթը սկսեց 63 կգ քաշային կարգում 2007 և 2008 թվականների Եվրոպայի չեմպիոն, 2006 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Մելինե Դալուզյանը: Եվրոպայի առաջնությունում հայ ծանրամարտուհին ելույթ ունեցավ 69 կգ քաշային կարգում:

"Պոկում" վարժությունում Դալուզյանը 115-կիլոգրամանոց ծանրաձողը և փոքր արծաթե մեդալ նվաճեց: Շեմշատ Տուլիաևան (Բելառուսիա) նույնպես 115 կգ բարձրացրեց, սակայն ավելի թեթև անձնական քաշի նորհիվ Դալուզյանը առաջ անցավ բելառուս ծանրամարտուհուց:

"Հրում" վարժությունում Դալուզյանը սկսեց 135 կիլոգրամից և կարողացավ օգտագործել բոլոր երեք հնարավորությունները: Նա իր ելույթն ավարտեց 145 կիլոգրամով: Այդ վարժությունում Դալուզյանը նույնպես փոքր արծաթե մեդալ նվաճեց, քանի որ 4 գրամով ծանր էր Օկսանա Սլիվենկոյից (Ռուսաստան), որը նույնպես 145 կգ ծանրաձող բարձրացրեց:

Երկամարտի արդյունքներով Դալուզյանը 260 կիլոգրամով Եվրոպայի առաջնության մեծ արծաթե մեդալ նվաճեց: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց Օկսանա Սլիվենկոն` 262 կիլոգրամով: