Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 9-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող մի շարք հարցեր, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվուիթյան գլխավոր վարչությունը: