11 ապրիլի 2010 - 15:50 AMT
Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը ցավակցությունների համար բացվելու է սգո մատյան

p> Ապրիլի 12-14-ը Հայաստանում Լեհաստանի դեսպանատանը բացվելու է ցավակցությունների համար սգո մատյան: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net-ի թղթակցին դեսպանատան մամլո ծառայությունից, սգո մատյանը ցավակցություններ և հիշատակի խոսքեր արտահայտել ցանկացողների համար բաց է լինելու 11:00-ից 16:00-ը: