11 ապրիլի 2010 - 16:25 AMT
Արցախի Հանրապետությունը և Հայաստանը մտադիր են զարգացնել տնտեսական համագործակցությունը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 10-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակությանը` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը, քննարկվել է հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի կառավարությունների փոխգործակցության կապակցությամբ` այն համարելով ծրագրված աշխատանքների հաջող իրականացման կարևոր նախապայմաններից մեկը: Միևնույն ժամանակ երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակական խորացման, Հայաստանի Հանրապետության մարզերի և ԼՂՀ շրջանների միջեւ տնտեսական կապերի ընդլայնման կարևորությունը: