12 ապրիլի 2010 - 12:17 AMT
Հայաստանի նախագահը պարգևատրել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց

Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 10-ին հրամանագիր է ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին:

Նախագահի հրամանագրով 2009 թվականի մրցանակ է շնորհվել Վիլյամ Շաբասին (Իռլանդիա)` Հայոց ցեղասպանության գիտական հիմնավորման և դրա ժխտմանը հակազդելու նախաձեռնությունների համար եւ Սարգիս Շահինյանին (Շվեյցարիա)` Շվեյցարիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման գործընթացը նախաձեռնելու և դրա ժխտումը քրեորեն հետապնդելի դարձնելու գործում ունեցած ավանդի համար, հաղորոդւմ է նախագահի մամլո ծառայությունը: