"Ես չեմ կասկածում, որ մենք Հայաստանում կհասնենք իշխանափոխության, բայց թե երբ դա տեղի կունենա, երկրորդական հարց է",- այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Զուրաբյանի խոսքով, ցանկացած քաղաքական ուժ` տվյալ դեպքում Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), փորձում է հասնել իր առջև դրված նպատակներին: "Եթե մենք Հայաստանում չկարողանանք նախապես հայտարարված ժամկետներում հասնել իշխանափոխության, ապա կփորձենք դա ավելի ուշ անել, քանի որ ստեղծված իրադրությունից այլ ելք չկա", - նկատեց նա: