Ապրիլի 10-ին Կիպրոսում կայացավ հայկական ժողովրդական պարի "Սիփան" համույթի տասներորդ համերգը: Համերգի ժամանակ Կիպրոսի 45 երիտասարդ հայեր ներկայացրեցին 22 ավանդական ու ժամանակակից հայկական պարեր զանազան ազգային տարազներով, որոնք կարել էր Ժաննա Թահմազյանը:
Պարերը հայերի համար իրենց դարավոր մշակութային ժառանգության պահպանման միջոցներից մեկն են եղել:
Միջոցառումը տեղի ունեցավ Կիպրոսի կրթության և գիտության նախարար Անդրեաս Դիմետրիուի և Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մագդեսյանի հովանու ներքո: