
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 12-ին Վաշինգտոնում հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի հետ:
Երկու երկրների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
Սերժ Սարգսյանը և Բարաք Օբաման անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ընթացքին, մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլի վերաբերյալ: