13 ապրիլի 2010 - 19:38 AMT
Եվա Մեձորյանը բարեգործական համերգներով հանդես կգա Արմավիրի և Տավուշի գյուղերում

Ապրիլի 16-ին Հայաստանի Արմավիրի մարզի Քարակերտ գյուղում կկայանա ամերիկահայ երաժիշտ Եվա Մեձորյանի բարեգործական համերգը: Համերգի ժամանակ կներկայացվեն հայկական ու ամերիկյան երգեր` ակկորդեոնի նվագակցությամբ:

Համերգը կազմակերպվել է "Հայաստանի երեխաները" Հիմնադրամի (COAF) կողմից, որը բարեգործական ծրագիր է իրականացնում Հայաստանի Արմավիրի մարզի Քարակերտ և 6 հարակից գյուղերում:

Եվա Մեձորյանի ևս մեկ բարեգործական համերգ տեղի կունենա ապրիլի 25-ին Տավուշի մարզի Բերդ գյուղում: Այս համերգի նախաձեռնողը Ջեք ու Եվա Մեձորյան ամուսիններն են, որոնք Հայաստանի այդ մարզում բազմաթիվ բարեգործական միջոցառումներ են կազմակերպել: