14 ապրիլի 2010 - 00:15 AMT
ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ Վաշինգտոնում

Ապրիլի 13-ին ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Վաշինգտոնում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ռուսաստանցի իր գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի մի շարք հարցեր:

Զրուցակիցները անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ եւ ՄԱԿ շրջանակներում երկու երկրների փոխգործակցությանը, ինչպես նաեւ մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ: