14 ապրիլի 2010 - 14:33 AMT
Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը դարձել է Գերմանիայի չեմպիոն

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) “Բադեն-Բադեն” շախմատային ակումբի կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն

Իսկ Ռուսաստանի ակումբային առաջնությունում Մովսիսյանը, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի կազմում, արծաթե մեդալ է նվաճել: Հաղթող է դարձել “Շախմատային Մոսկվա-64” թիմը:

Մեկ այլ հայ գրոսմայստեր` Տիգրան Ղարամյանը (Ֆրանսիա) միջազգային մրցաշարում, որը տեղի է ունեցել ֆրանսիական Լիլ քաղաքում, 9 հնարավոր միավորներից նվաճել է 7-ը և զբաղեցրել առաջին տեղը: Մրցաշարին մասնակցում էին 142 շախմատիստներ: