14 ապրիլի 2010 - 14:37 AMT
Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ Վլադիկավկազում խաչքար է տեղադրվել

Հայոց ցեղասպանության 95-ամյակի կապակցությամբ Վլադիկավկազի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում խաչքար է տեղադրվել:

Մեկ տարի առաջ, հայ համայնքի նախաձեռնությամբ, որոշվեց հուշարձան կանգնեցնել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Խաչքարն օծելու է Ռուսաստանի հարավի ՀԱԵ եպիսկոպոս Մովսես Մովսեսյանը:

Օծմանը ներկա էին նաև Օսեթիայի ուղղափառ եկեղեցիների առաջնորդ Վասիլի Շաուերմանն ու հռոմեակաթոլիկ թեմի առաջնորդ Յանուշ Բլաուտը, հանրապետության ղեկավարության ներկայացուցիչները, հաղորդում է region 15.ru-ն: