14 ապրիլի 2010 - 15:10 AMT
Ավարտվեց Հայաստանի շախմատի պատանեկան առաջնությունը

Երեւանում ավարտված Հայաստանի շախմատի պատանեկան առաջնությունում տարիքային խմբերում չեմպիոններ դարձան հետեւյալ շախմատիստները:

Տղաներ. Արթուր Հողմրցյան (մինչև 10 տարեկան), Մանուել Պետրոսյան (Մ12), Տիգրան Կ. Հարությունյան (Մ14), Հովհաննես Գաբուզյան (Մ16), Գրիգոր Դիլանյան (Մ18)

Աղջիկներ. Անի Իվանյան (Մ10), Սիրանուշ Ղուկասյան (Մ12), Սուսաննա Գաբոյան (Մ14), Մարիա Գեւորգյան (Մ16), Շուշաննա Սարգսյան (Մ18):