Եվրոպայի առաջնությունից հետո, որը տեղի ունեցավ Մինսկում, հայ ծանրորդները և հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը հանդիպել են լրագրողների հետ:
Հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ պետք չէ կանգ առնել ձեռք բերված արդյունքների վրա: Մարզիկները պետք է նոր նպատակներ դնեն իրենց առաջ: “Սեպտեմբերին մեզ լուրջ փորձություն է սպասում: 2010 և 2011 թթ. Աշխարհի առաջնությանը մարզիկները միավորներ կհավաքեն, ինչը թույլ կտա նրանց մասնակցել Լոնդոնի Օլիմպիական խաղերին”,-ասել է Մխիթարյանը:
Եվրպայի չեմպիոն Գևորգ Պողոսյանը (85 կգ ք/կ) աշխարհի առաջնությանը կմասնակցի նոր քաշային կարգում`94 կգ: Իսկ Եվրոպայի չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը հուսով է, որ լավ ելույթ կունենա աշխարհի առաջնությանը:
Աշխարհի առաջնության արծաթե մրցանակակիր Արա Խաչատրյանը (85 կգ ք/կ) ծանր վնասվածքից հետո առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնությունում նոր քաշային կարգում: “Շատ ուրախ եմ, որ վերջնականապես բուժեցի ոտքիս վնասվածքը և հուսով եմ, որ աշխարհի առաջնությանը շատ ավելի հաջող ելույթ կունենամ”,-ասել է Խաչատրյանը: