Ապրիլի 14-ին` ԼՂՀ 1-ին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի ողբերգական մահվան 18-րդ տարելիցի օրը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը` մի խումբ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և, հարգանքի տուրք մատուցելով անվանի պետական ու քաղաքական գործչի հիշատակին, ծաղիկներ դրել նրա շիրմաքարին:
Արարողությանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի կենտկոմի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ, զինակիցներ ու հարազատներ, հասարակայնության ներկայացուցիչներ, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը:
Արթուր Մկրտչյանը ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահն է, ՀՅԴ անդամ: Սպանվել է 1992թ. ապրիլի 14-ին սեփական տանը, չպարզված հանգամանքներում: