7 նոյեմբերի 2001 - 22:31 AMT
«ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԴՐԴՈՒՄ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ»,- համարում են Բաքվի արմատականները
Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման միություն» ճոռում անվանումով կազմակերպության առաջնորդ Աքիֆ Նաղին երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է, որ «Մինսկի խմբի համանախագահների միակ նպատակն է բերել Ադրբեջանը կապիտուլյացիայի»: Նա այսպիսի եզրակացության համար հիմք է անվանել այն, որ համանախագահների այժմյան առաջարկները հիմնված են Փարիզում ու Քի Վեսթում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, որոնք, նրա կարծիքով, անընդունելի են Ադրբեջանի համար: Նաղիի խոսքերով` միջնորդների նախաձեռնությունը պետք է մերժել հենց սկզբից, քանի որ դրա քննարկումը կարող է ավելի բարդացնել հիմնախնդրի լուծումը: Նա նաեւ հայտարարել է, որ իր գլխավորած կազմակերպությունը կանցկացնի զանգվածային ակցիաներ` համանախագահների առաջարկները մերժելու պահանջով: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: