Արդեն 40 տարի նշվող "Երկրի օրվան" նվիրված միջոցառումների շրջանակներում Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Սյունիքի, Գեղարքունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզերում, ինչպես նաև Երևանում աղբահավաք և ծառատունկ կանցկացվի:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի և ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից կազմակերպված միջոցառումներին կմասնակցեն պետական այրեր, շոու-բիզնեսի, կազմակերպությունների ներկայացուցիչներ, դեսպանատների աշխատակիցներ, Հայաստանի տարբեր շրջանների դպրոցականներ, ուսանողներ, «Արևորդի» Էկո- ակումբների սաներ, կամավորներ:
1970 թվականից ի վեր ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է որպես "Երկրի օր":