Մոսկվայի հայկական թատրոնը ապրիլի 20-ին Վլադիմիր Վիսոցկու անվան թատերական կենտրոնի բերմում կներկայացնի Էլլիոն Պորտերի “Պոլիաննա” վեպի մոտիվներով ռեժիսոր Ալեքսեյ Ալֆերովի բեմականացումը :
“Դա կատակերգություն չէ, թեպետ կան պահեր, որ ժպիտ են առաջացնում: Դա ողբերգություն չէ, թեև կան պահեր, որ արտասուք են բերում: Ըստ ժանրի դա ավելի շուտ բիբլիական պատմվածք է, որքան էլ բարձրագոչ թվա այդ համեմատությունը: Գործողությունը տեղի է ունենում 20-րդ դարի սկզբին: Փոքրիկ հայուհի Լույս Մարին, կորցնելով հարազատներին Ցեղասպանության ժամանակ, տեղափոխվում է Ամերիկա` իր հարուստ մորաքրոջ մոտ, որ բնակվում էր ԱՄՆ-ի հարավի փոքր քաղաքներից մեկում: Նա ոչ ոքի հարկավոր չէ այնտեղ, նույնիսկ իր ազգականուհուն: Ոչ ոք չի խղճում որբին, բայց նա դրա կարիքն էլ չունի: Նրա սիրտը լի է սիրով առ մարդիկ, նա ինքը կարող է սիրել և օգնել յուրաքանչյուրին”,-ասվում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայության հաղորդագրության մեջ: Բեմականացումը ներկայացվելու է ռուսերեն լեզվով: