ՀՀ կառավարությունն ապրիլի 15-ի նիստի ժամանակ որոշել է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 18,9 մլն դրամ։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ պետական մարմինների և ՀԿ-ների մասնակցությամբ մշակվել է հարուստ և բազմաբովանդակ ծրագիր, որը կիրականացվի ապրիլի 16-ից սկսած և որին կմասնակցեն կառավարության անդամները: