Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկում ամբողջությամբ ավարտվել են Հայաստանում եզակի և խոշորագույն էներգետիկ կաթսայի ջրագոլորշային տրակտի վերակառուցման աշխատանքները: Ինչպես հաղորդում է "ՀայՌուսգազարդ" ՓԲԸ մամլո ծառայությունը, կաթսան արտադրված է Տագանրոգի կաթսային գործարանում և 1000 տ/ժ գոլորշի հզորություն ունի:
Բացի դրանից, մոնտաժվել է մոտ 1600 տ սարքավորում, կատարվել են հետմոնտաժային հիդրավլիկ փորձարկումները: Հաջողությամբ իրականացվել են գոլորշաթթվածնային փչամաքրման և կաթսայի ջրագոլորշային տրակտի մաքրման աշխատանքները: