15 ապրիլի 2010 - 18:38 AMT
Վարչական դատարանը մերժել է գազի սակագների բարձրացման վերաբերյալ ՀԱԿ-ի հայցադիմումը

ՀՀ Վարչական դատարանի 2010 թվականի ապրիլի 13-ի որոշմամբ Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչների հայցադիմումն ընդդեմ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, երրորդ անձինքª “Հայռուսգազարդ՚”ՓԲ ընկերություն, “Հայռուսգազարդ” ՓԲԸ «Տրանսգազ՚” ՍՊԸª ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. “Գազամատակարարման՚ համակարգի օպերատորի ծառայության մատուցման և բնական գազի բաշխման սակագների սահմանման մասին” թիվ 53-Ա որոշումը և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 26.02.2010թ. “Բնական գազի փոխադրման սակագնի սահմանման մասին՚” թիվ 52-Ա որոշումը անվավեր ճանաչելու պահանջների մասով հայցադիմումի ընդունումը մերժվել է:

Հայցվորների ներկայացրած միջնորդություններըª հայցի ապահովման միջոց ձեռնարկելու և բանավոր ընթացակարգով գործը քննելու մասին մերժվել է և գործի քննությունը իրականացվելու է գրավոր ընթացակարգով:

Որոշումը կարող է բողոքարկվել սահմանված կարգով: