17 ապրիլի 2010 - 11:13 AMT
Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբին անդամակցում է արդեն 150 կոնգրեսական

ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցող խմբին անդամակցում է արդեն 150 կոնգրեսական: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հայտնել է Ամերիկայի Հայկական համագումարը (ԱԱՀ): Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումից հետո խմբին միացել են ևս երեք կոնգրեսականներ` Ջուդի Չուն Կալիֆորնիայից, Նիկի Ցոնգասը Մասաչուսեթսից և Ջիմ Մատեսոնը Յուտայից: “Ես շարունակելու եմ պայքարը նրա համար, որպեսզի Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները ճանաչվեն Հայոց ցեղասպանություն”,- ասել է Նիկի Ցոնգասը: