Միացյալ Նահանգները արձագանքել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաի հայտարարությանն այն մասին, որ ԱՄՆ-ն առավելություն է տալիս Հայաստանին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ վեճում: Բաքվում ամերիկյան դեսպանատան ներկայացուցիչ Թերի Դևիդսոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հստակ հավասարակշռություն է պահպանում այս հարցում: Դեսպանատան հայտարարության մեջ ասվում է, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ, խաղաղ ու արդարար հանգուցալուծման կողմնակից են: