Հայաստանցի գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կմասնակցեն ապրիլի 25-ից մայիսի 8-ը ՌԴ Նալչիկ քաղաքում կայանալիք ”Գրան պրի” մրցաշարի 3-րդ փուլին:
Լիլիթ Մկրտչյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ կաշխատի իր բոլոր ուժերն օգտագործել Գրան պրիում: “Ես շատ լուրջ եմ պատրաստվում այս մրցաշարին, քանի որ մասնակիցները շատ ուժեղ են: Իսկ արդեն հունիսին ես կմասնակցեմ Ջերմուկում կայանալիք Գրան պրիին”,-հավելել է Մկրտչյանը:
Հայ շախմատիստներից բացի, հանդես կգան նաև Համփի Քոներուն (Հնդկաստան), Հու Յիֆանը, Ժաո Քսյուն (Չինաստան), Պիա Քրամլինգը (Շվեդիա), Նանա Ձաղնիձեն (Վրաստան), Տատյանա Կոսինցևան, Բաիրա Կովանովան (Ռուսաստան), Ժու Չենը (Քաթար), Մոնղոլտուլ Բաթհույագը (Մոնղոլիա) և Բեթուլ Յիլդիզը (Թուրքիա):