20 ապրիլի 2010 - 10:16 AMT
Մոսկվայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառում

Մոսկվայի Նեկրասովի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում «Արարատ» մշակութային միությունը ՌԴ-ում ՀՀ դեսպանության եւ Մոսկվայի մշակույթի դեպարտամենտի հետ համատեղ կազմակերպել էին երեկո` նվիրված Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին:

Բացման խոսքով հանդես եկավ «Արարատ» մշակութային միության նախագահ Էմանուիլ Դոլբակյանը։ Ելույթներ ունեցան ՌԴ Հայաստանի դեսպանությունում արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռոբերտ Անանյանը` նշելով, որ ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը կնպաստի հետագայում բացառելու նման ողբերգությունը, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սվարանցը, «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը, «Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ռուսաստանյան միության» փոխնախագահ Վլադիմիր Օսիպովը։

Երեկոյին ներկա էին ռուս եւ հայազգի ականավոր գործիչներ, գիտության, արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներ: