2 նոյեմբերի 2001 - 21:46 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՍԻԲԻՐԱԽՏԻ 18 ԴԵՊՔ
Այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է սիբիրախտի 18 դեպք: «Արմինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի գլխավոր սանիտարական բժիշկ, պրոֆեսոր Վլադիմիր Դավիդյանցը հայտնել է, որ հանրապետության առողջապահության նախարարության տրամադրության տակ կան բավարար քանակությամբ հակամանրէներ այդ հիվանդությունը բուժելու համար: Նրա խոսքերով` սիբիրախտը հեշտ է բուժվում, եւ երկրում կան բավարար թվով մասնագետներ, որոնք գիտեն, թե ինչպես դա անել: Գլխավոր սանիտարական բժիշկը չի բացառել ահաբեկիչների կողմից Հայաստանի դեմ կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը: Նրա կարծիքով` կասկածելի փոշի պարունակող ծրարների ուղարկումը իսկական բանդիտիզմ է, որը պետք է խստորեն պատժվի: Դավիդյանցը հայտնել է, որ առողջապահության նախարարությունում կա հատուկ բրիգադ, որն ի վիճակի է մի քանի ժամվա ընթացքում որոշել այդ փոշիների բաղադրությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: