21 ապրիլի 2010 - 10:56 AMT
Դոնի Ռոստովում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ

Ապրիլի 24-ին Դոնի Ռոստովում պատարագից և խաչքարին ծաղիկներ դնելուց հետո հայկական Սուրբ Կարապետ եկեղեցուց մինչև Կարլ Մարքսի հրապարակ տեղի կունենա երթ` նվիրված է 1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երթը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Միջոցառումն անցկացվում է Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնքի կողմից, հաղորդում է Miasin.Ru-ն: