1 նոյեմբերի 2001 - 22:54 AMT
ԲԱՔՈՒ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՆԽԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՉՀԵՐԻՔԵՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՉՈՐՍ ՁԱՅՆ
Երեկ ԱՄՆ-ի Կոնգրեսի ֆինանսական ծառայության կոմիտեում կայացավ քվեարկություն դեմոկրատ-կոնգրեսական Ջոզեֆ Քրոուլիի նախաձեռնության վերաբերյալ: Նա աառաջարկել էր համապատասխան օրինագծում մտցնել փոփոխություն, որը կսահմանափակի Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման ֆինանսավորման հնարավորությունը: Կոնգրեսականի հիմնական փաստարկը այն է, որ նավթատարի կառուցումը ի շրջանցումն Հայաստանի կարժենա 600 միլիոն դոլարով ավելի թանկ: Բացի այդ, նախագծի իրագործումը կնպաստի Հայաստանի տնտեսական ու էներգետիկ մեկուսացմանը, ինչը չի բխում ԱՄՆ-ի ազգային շահերից: Հարցի դրական լուծմանը հասնելու համար չբավարարեց ընդամենը մի քանի ձայն: Կողմ քվեարկել է կոմիտեի 20 անդամ, իսկ դեմ` 24: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: