21 ապրիլի 2010 - 19:08 AMT
Ապրիլի 21-ին կայացավ "Խաղաղ ծառայություն" բրոշյուրի երկրորդ հրատարակության շնորհանդեսը

Ապրիլի 21-ին կայացավ զինվորների և նրանց ծնողների համար նախատեսված "Խաղաղ ծառայություն" բրոշյուրի երկրորդ հրատարակության շնորհանդեսը:

"Առաջին հրատարակությունը (2001թ.) արդարացրեց իրեն, և մենք որոշեցինք երկրորդ անգամ հրատարակել բրոշյուրը, քանի որ որոշակի փոփոխություններ են ներմուծվել բանակի մասին օրենքում",- մամլո ասուլիսում հայտնեց "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը:

Նրա խոսքով, գրքում ներկայացված են ՀՀ Ռազմական օրենսդրության կետերը, որոնց իմացությունը կօգնի կանխելու ՀՀ բանակի զինծառայողների իրավունքների խախտումները և պաշտպանել նրանց իրավունքները:

"Խաղաղ ծառայություն" բրոշյուրը հրապարակվել է "Զինվորի մայր" հասարակական կազմակերպության կողմից` Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Հրատարակության տպաքանակը կազմում է 30 հազար: