1 նոյեմբերի 2001 - 20:22 AMT
ԳԵՐՄԱՆԻԱՆ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ
ԵԱՀԿ-ում ներկայացված Գերմանիան կարող է դառնալ Մինսկի խմբի համանախագահ: Այս մասին Բաքվի «Էխո» թերթին տված հարցազրույցում հայտնել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նաեւ ավելացրել է, որ այդ հարցի արդիականությունը ապագայում կարող է աճել: Մամեդովի խոսքերով` համանախագահության սահմանակարգը ձեւավորվում է փոխհամաձայնության հիման վրա, եւ հակամարտության երկու կողմերն էլ պետք է
իրենց համաձայնությունը տան` այս կամ այն երկիրն այդ կառույցում ընդգրկելու համար: Գերմանիան Մինսկի խմբի ղեկավարությունում ընդգրկելու փորձեր արվել են նաեւ նախկինում, սակայն Հայաստանը չի համաձայնել դրան, նշել է Մամեդովը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: