22 ապրիլի 2010 - 12:01 AMT
“Արմավիա” ավիաընկերությունը վերականգնում է թռիչքները դեպի Թբիլիսի

“Արմավիա” ավիաընկերությունը հաղորդում է, որ ապրիլի 23-ից վերականգնում է Երևան-Թբիլիսի-Երևան կանոնավոր չվերթերը: Այդ մասին հաղորդում է “Արմավիայի” մամլո ծառայությունը:

Ընկերությունը հաղորդում է, որ թռիչքներն իրականանալու են օրը երկու չվերթ հաճախականությամբ: