Հայաստանի Հանրապետության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:
Երկրի ղեկավարն Անվտանգության Խորհրդի անդամներին տեղեկություններ է տրամադրել Վաշինգտոն եւ Մոսկվա կատարած այցերի վերաբերյալ:
Այնուհետեւ Անվտանգության խորհրդի անդամները քննարկել են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Նախագահ Սարգսյանն ասել է, որ այս խնդրի առնչությամբ խորհրդակցությունների շարք է անցկացրել քաղաքական կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ:
Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին ապրիլի 22-ին Հանրապետության նախագահն ուղերձով կդիմի ժողովրդին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: