22 ապրիլի 2010 - 14:14 AMT
Էստոնիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին

Էստոնիայի հայ համայնքը մի շարք միջոցառումներ կանցկացնի` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Միջոցառումների շարքը կմեկնարկի “Ես հիշում եմ” ակցիայից, որը տեղի կունենա ապրիլի 24-ին Տալլինի հայկական եկեղեցու բակում: Ներկաները մոմեր կվառեն և մեկ րոպե լռությամբ կհարգեն զոհվածների հիշատակը, այնուհետև ծաղիկներ կդնեն խաչքարի մոտ: Բացի այդ, ապրիլի 24-ին “Արտիս” կինոթատրոնում տեղի կունենա իտալական “Արտույտների ագարակը” ֆիլմի պրեմիերան:

Տալլինի Հայ ազգային ընկերակցությունը շվեդական եկեղեցում կազմակերպում է հուշ-համերգ:

Մայիսի 2-ին Sportland-ում տեղի կուենա “Արարատ-ՏՏՈւ” և “Արտ Ինտերնատինոլ” ֆուտբոլային ակումբների խաղը: “Արտ Ինտերնատինոլի” անդամներ են Էստոնիայում հայտնի մարդիկ` դերասաններ, մարզիկներ, լրագրողներ, գործարարներ: Խաղը նվիրվում է Հայոց ցեղասպանության 95-ամյակին` երկու թիմերի անդամները դաշտ դուրս կգան սև թևկապերով:

Էստոնիայի Հայ երիտասարդների միությունը մտադիր է բացել www.genotsiid.ee ինտերնետ-ռեսուրսը էստոներեն, ռուսերեն և հայերեն լեզուներով, որն ամբողջությամբ նվիրված կլինի Հայոց ցեղասպանությանը: Դա ամենամեծ ռեսուրսը կլինի այդ թեմայով էստոներեն լեզվով, հաղորդում է miasin.ru-ն: