Արևմտյան Ուկրաինայի հայ համայնքները որոշել են համատեղ հիշատակի միջոցառումներ անցկացնել` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Ապրիլի 24-ին Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկու, Իվանո-Ֆրանկովսկի պատվիրակությունները կժամանեն Չերնովցի: Հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ անմեղ զոհերի, այնուհետև 4 համայնքների ներկայացուցիչները կայցելեն մանկատուն և նվերներ կհանձնեն երեխաներին: Այնուհետև բոլոր պատվիրակությունները կմեկնեն Կամանեց-Պոդոլսկ, որտեղ տեղի կունենա սգո երթ, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա հայկական եկեղեցու տարածքում:
Ապրիլի 23-ին Չերկասի քաղաքի հայրենագիտական թանգարանում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ապրիլի 24-ին կմատուցվի պատարագ և տեղի կունենա հանրահավք` ի հիշատակ անմեղ նահատակների, հաղորդում է Analitika.at.ua-ն: