23 ապրիլի 2010 - 16:01 AMT
Ալեքսանդր Իսկանդարյան. Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ անհնար է

Թուրքիայի անդամակցությունը ԵԱՀԿ ՄԽ-ին որպես համանախագահ չի կարելի անգամ դիտարկել: Այդ մասին այսօր Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին այն առնչությամբ, որ ՌԴ ԱԳՆ-ն ուսումնասիրում է ԵԱՀԿ ՄԽ-ին Թուրքիայի մասնակցության հարցը` որպես համանախագահ երկիր: "Դա այն ձևաչափն է, որին Հայաստանը երբեք չի համաձայնի: Իսկ մեկ ձեռքով չես ծափահարի",- ասաց Իսկանդարյանը` ավելացնելով, որ ԵԱՀԿ ՄԽ-ն նման որոշման ընդունում չի ենթադրում` անհամաձայնության հիման վրա, և որ դրան` որպես իրական քաղաքական հեռանկարի, վերաբերվել չարժե: