
Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Եվրոպայի Հայկական Ֆեդերացիան (EAFJD) միանում է ողջ Եվրոպայի բոլոր ժողովրդավարական ուժերին ու հայ համայնքներին, որպեսզի հարգանքի տուրք մատուցի XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին ասվում է EAFJD-ի` PanARMENIAN.Net ուղարկած հայտարարության մեջ: "Չնայած, որ տասնյակ խորհրդարաններ ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը, թուրքական կառավարությունը շարունակում է հերքել այն: Մենք հայտարարում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել այդ պատմական փաստը", - ասվում է Եվրոպայի Հայկական Ֆեդերացիայի հայտարարության մեջ:
EAFJD-ն հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը պետք է կայանա միայն արդարության ու ճանաչման հռչակումից, ինչպես նաև Հայոց ցեղասպանության արդյունքում հայ ժողովրդին հասցված բարոյական ու նյութական վնասի հատուցումից հետո: