11 հունիսի 2003 - 19:50 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԸ ԴԵՄ Է ԶԵՆԻԹԱ-ՀՐԹԻՌԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԱՌԵՎՏՐԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆԸ
ԱՊՀ շրջանակներում շարժական զենիթա-հրթիռային համալիրների (ՇԶՀՀ) առեւտրի վերահսկողությունը խստացնելու վերաբերյալ նախաձեռնությանը հավանություն չեն տվել ԱՊՀ անդամ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները: Մինչդեռ Ղազախստանում կայացած Համագործակցության երկրների պաշտպանության նախարարների խորհրդի մասնակիցների մեծամասնությունը, այն է` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները հանդես են եկել «Իգլա» եւ «Ստրելա» տիպի ՇԶՀՀ-ի վաճառքի հանդեպ վերահսկողության միջոցները խստացնելու եւ Համագործակցության պետությունների ղեկավարներին փաստաթուղթը ներկայացնելու օգտին: